ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Անհավանական է, որ խաղալու եմ Մեսիի, Սուարեսի, Ինիեստայի, Պիկեի ու Բուսկետսի հետ»

«Անհավանական է, որ խաղալու եմ Մեսիի, Սուարեսի, Ինիեստայի, Պիկեի ու Բուսկետսի հետ»
09.01.2018 | 10:15

«Բարսելոնի» ու «Լիվերպուլի» միջև վերջապես համաձայնություն է ձեռք բերվել կատալոնյան ակումբ Ֆիլիպե Կոուտինիոյի տեղափոխման հարցում, համաձայն որի, «Բարսելոնը» անգլիական ակումբին վճարելու է նախնական 120 միլիոն եվրո, իսկ մնացած 40 միլիոնը կտրվի բոնուսների տեսքով: Ընդ որում, դրանից առաջին տասը միլիոնը կվճարվի առաջին տարում, մնացած երեսունը՝ հաջորդ տարիներին՝ պայմանավորված կատալոնյան ակումբում ֆուտբոլիստի ունեցած հաջողություններով:

Նկատենք, որ «Բարսելոն» տեղափոխվելը եղել է բրազիլացի ֆուտբոլիստի բյուրեղյա երազանքներից մեկը, ինչը նա բարձրաձայնել է գործարքի կայացումից անմիջապես հետո. «Շատ գոհ ու երջանիկ եմ: Ինձ համար «Բարսելոն» տեղափոխվելը երազանքի իրականացում էր: Անհավանական է, որ խաղալու եմ Մեսիի, Սուարեսի, Ինիեստայի, Պիկեի ու Բուսկետսի հետ: Չէ՞ որ հանդես եմ գալու ֆուտբոլային իմ կուռքերի հետ: Գոհ եմ, որ կարող եմ սովորել նրանցից ու տիտղոսներ նվաճել»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2517

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ